понедельник, 19 августа 2013 г.

Պարը մեր կյանքում:


Պարը զգալիորեն լավացնում է նյութափոխանակությունը, սրտանոթային և շնչառական համակարգերի աշխատանքը, բարձրացնում է իմունիտետը:Բազմաթիվ հոգեբանների տեսանկյունից պարը խորհուրդ է տրվում հատկապես նրանց, ում մոտ նկատվում է չափից դուրս վախի զգացողություն կամ անինքնավստահություն:
Բժիշկ-արվեստա-թերապեֆտների կարծիքով պարը ավելի լավ է բուժում հոգին, քան խոսքերը:Պարարվեստի գիտակներն փաստում են` պարը մի կախարդական աշխարհ է, ուր միաձուլված ճախրում է մարդու հոգին ու մարմինը: Իսկ այդ ճախրանքին թևեր են տալիս պարարվեստի նվիրյալ պարուսույց-մանկավարժները, որոնց ինքնամոռաց աշխատանքի շնորհիվ է, որ ազգային պարերը պահպանվում, ներկայացվում և փոխանցվում են սերնդից սերունդ:
Պարի ժամանակ ակտիվանում են ուղեղի "քնած" բաժինները, համաչափ են սկսում աշխատել աջ եւ ձախ կիսագնդերը։ Ակտիվանում են զգայական համակարգերը, մարդն սկսում է միաժամանակ լսել երաժշտությունը, զգալ ռիթմն ու հետեւել իր շարժումներին, այս ընկալման շնորհիվ աշխարհն ավելի լայն է դառնում։

1 комментарий: