суббота, 12 ноября 2016 г.

Break Dance / Բրեյք դանս

Բրեյք Դանս - բառացիորեն թարգմանած «կոտրատվող պար», համարվում է փողոցային պարային ոճ։ Ծնունդ է առել ԱՄՆ-ում 1970-ականներին Նյու Յորքի Բրոնքս թաղամասում, որը հայտնի է, որպես Հիփ-Հոփ մշակույթի մեծագույն կենտրոններից մեկը:
 Բրեյք դանսի զարգացմանը մեծ աջակցություն է ցուցաբերել Հերբի ՀենկոկըԱֆրիկա Բամբատա խումբը, Քուինսի ՋոնսըՋեյմս Բրաունը։  1980-ականներին ԱՄՆ-ում ստեղծվեց առաջին "Հիփ-Հոփ" ասոցիացիան, որն աջակցում էր բրեյք դանսի,  գրաֆֆիտիի և դիջեյինգի զարգացմանը, ասոցիացիան կոչվում էր "Zulu Nation" - Զուլու Նեյշիոն։ Հենց այդ ասոցիացիան առաջինը 


կազմակերպեց բրեյք դանս մրցույթները, որոնք կոչվում են "Battle" - Բեթլ՝ մենամարտ։ Բրեյք դանս պարողներին կարճ անվանում են b-boy - բի-բոյ-ներ, այսինքն՝ բրեյք-տղաներ, ինչու տղաներ, քանի որ հիմնականում այս պարով զբաղվում են արական սեռի ներկայացուցիչները, դա կապված է այս պարի ֆիզիկական բարդությունից, իսկ աղջիկները մուտք են գործել այս պարաոճ ոչ այնքան վաղուց, ավելի կոնկրետ 90-ականներին, աղջիկներին  անվանում են բի-գըրլ, կամ ֆլայ-գըրլ, այսինքն՝ թռչող-աղջիկ։ 1980-ականներին բրեյք դանսը մեծ աջակցություն ստացավ պոպ-երաժշտության մեջ կիրառվելով, օրինակ Մայքլ Ջեքսոնի կողմից, որն իր տեսահոլովակներում և համերգներին օգտագործում էր բրեյք դանս պարեր։  Բրեյք դանսի առաջին կողմնակիցներից էին նաև՝ MC Hammer, Ice T, Kool Moe D, Run DMC խմբերն ու կատարողները։
 Ամեն տարի տեղի է ունենում տարբեր մրցույթներ, բրեյք դանս պարող խմբերի և անհատ պարողների միջև: Ինչպիսիք են օրինակ ՝ Battle Of the year (մրցում են խմբեր), Red Bull BC One (անհատ պարողներ), Reign Supreme( խմբեր) և այլն:

Комментариев нет:

Отправить комментарий