суббота, 12 ноября 2016 г.

Հիփ-Հոփը 42 տարեկան է

Հիփ-Հոփ մշակույթը ծնունդ է առել ամերիկյան Նյու-Յորք քաղաքի Բրոնքսի լատինոամերկյան և աֆրոամերիկյան թաղամասերում ՝ 70-ական թվականներին:
Հիփ- հոփ մշակույթը, որպես այդպիսին, հասարակության կողմից ընդունվեց 1972 թվականից։ Այս ժանրի միջոցով մի յուրօրինակ կապ ստեղծվեց սևամորթ և սպիտակամորթ 

հասարակական խմբերի միջև, որում մեծ դեր խաղաց հիփ հոփի գլխավոր ճյուղերից մեկը՝ ռեփ երաժշտությունը։
Հիփ-հոփը բաղկացած է 4 տարրերից՝ MC, DJ, գրաֆիտ և պարեր (բրեյք դանս):

Սակայն այս 4 տարրերը մինչ այդ համարվում էին առանձին ոլորտներ, և առաջին անգամ 1974 թվականին DJ Քուլ Հերկ-ը փորձեց միավորել այդ ոլորտները և ստանալ մի ընդհանուր մշակույթ, որը կոչվեց հենց՝ Հիփ-Հոփ: Եվ հենց այս օրը՝ նոյեմբերի 12-ը, համարվում է Հիփ-հոփի ստեղծման կամ ծննդյան օրը:

Комментариев нет:

Отправить комментарий